Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկություններով Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Արման Դիլանյանին, իսկ Վճռաբեկ դատարանի նախագահ՝ Երվանդ Խունդկարյանին։
Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն խորհրդարանի այսօրվա նիստում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը մասնակցել է 105 պատգամավորից 88-ը։ «Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 81, դեմ՝ 7», - հայտարարեց Մելիքյանը։
Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընտրվել է ձայների 74 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ։
«105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը։ Բացելով գաղտնի քվեատուփը՝ հաշվիչ հանձնախումբը պարզեց՝ քվեատուփում առկա էր 85 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 1-ը», - ասաց Մելիքյանը։
Ազգային ժողովն այսօր ընտրում է նաև Վճռաբեկ դատարանի դատավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։