Միացյալ Նահանգները և Եվրամիությունը քննադատում են Ուկրաինայի արևմուտքում ընտրություններ կազմակերպելու Ռուսաստանի ծրագիրը՝ անվանելով այն «կեղծ գործընթաց», որը վտանգում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը:
«Շարունակելով այս տարածքների վերահսկումը և հիմա էլ ընտրություններ նախաձեռնելով՝ Ռուսաստանի Դաշնությունը խիստ հակասում է Մինսկի համաձայնագրերի պարտավորություններին», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը, հավելելով՝ այսպիսով նաև Ռուսաստանն անտեսում է միջազգային չափանիշները:
Օրեր առաջ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին էր քննադատել Մոսկվայի այս նախաձեռնությունը: