Իսրայելի պաշտանության նախարարը վաղը պաշտոնական այցով կժամանի Բաքու: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այցի ընթացքում Ավիգդոր Լիբերմանը կհանդիպի Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարներին ու կառավարության ներկայացուցիչներին:
Հաղորդվում է, որ այցի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու ռազմատեխնիկական ոլորտում իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները:
Վերջին տարիներին իսրայելական ընկերությունները առնվազն 1․6 միլիարդ դոլարի զենք են վաճառել Բաքվին, որոնց մի մասը, ըստ ադրբեջանական կողմի, գործածվել է 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին: