Լոնդոնում մահացել է Պակիստանում բանտարկված նախկին վարչապետի կինը

Պակիստանի նախկին վարչապետ նավազ Շարիֆի կինը՝ Կուլսուն Նավազը, արխիվ:

Լոնդոնի հիվանդանոցում քաղցկեղից մահացել է Կուլսուն Նավազը՝ Պակիստանում կոռուպցիայի մեղադրանքով 10-ը տարվա պատիժը կրող նախկին վարչապետ Նավազ Շարիֆի կինը:

Նրանց դուստր Մարիամ Նավազը Պակիստանում ազատազրկված է նույն մեղադրանքով: Պակիստանի ներկայիս վարչապետ Իմրան Խանը ցավակցություն է հայտնել Շարիֆին:

Հայր և դուստր Շարիֆները հերքում են մեղադրանքը և պնդում են, որ քաղաքական հալածանքի զոհ են դարձել: