Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը կմեկնի Բեռլին

ՌԴ արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոսկվա, 24 օգոստոսի, 2018թ.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործոց նախարաար Սերգեյ Լավրովը հաստատել է, որ սեպտեմբերի 14-ին կմեկնի Բեռլին, որտեղ կհանդիպի իր գերմանացի պաշտոնակից Հայկո Մաասի հետ:

Դեռ օգոստոսի վերջին ԱԳՆ աղբյուրը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է, որ արտաքին գերատեսչության ղեկավարը մտադիր է մեկնել Գերմանիայի մայրաքաղաք: «Այո, մեկնում եմ»,- ասյօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Լավրովը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Մաասի հետ հանդիպելուց բացի Լավրովը նաև կմասնակցի Գերմանիայում Ռուսաստանի մշակութային տարվա փակման հանդիսավոր արարողությանը: