Հայաստանի ու Վրաստանի վարչապետներն այցելել են Երևանի կոնյակի գործարան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այցելել են Երևանի կոնյակի գործարան:

Փաշինյանը և Բախտաձեն այցելել են «Արարատ» թանգարան, մասնակցել են նաև անվանական տակառների հիմնադրման արարողությանը: