Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան:
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ նույն օրը Մոսկվայում կկայանա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մայիսին՝ Սոչիում և հունիսին՝ Մոսկվայում: Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև երեք հեռախոսազրույց է կայացել: