Եվրամիությունը կերկարաձգի ՌԴ քաղաքացիների դեմ անհատական պատժամիջոցները

Եվրոպական միությունը դեսպանների մակարդակով հավանություն տվեց Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ անհատական պատժամիջոցների երկարաձգմանը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակը` հավելելով, որ պաշտոնական փաստաթուղթը կընդունվի հաջորդ շաբաթ:

Այս սահմանափակումները, որոնք կապված են Ղրիմի բռնակցման հետ, կգործեն առնվազն մինչև 2019 թվականի հունվար: «Սև ցուցակում» ընդգրկված են 155 քաղաքացիներ և 44 ընկերություններ: