Ձյուդոյի Հայաստանի հավաքականը չի մեկնի Բաքու՝ աշխարհի առաջնությանը

Ձյուդոյի մրցումներ, արխիվ

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը չի մասնակցի Բաքվում անցկացվելիք աշխարհի առաջնությանը: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը փոխանցել են, որ Ադրբեջանը հրաժարվել է անվտանգության երաշխիքներ տրամադրել հայկական պատվիրակությանը:

Ձյուդոյի աշխարհի առաջնությունը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի կունենա սեպտեմբերի 20-27-ը: