Բրիտանական դատախազությունը հրապարակեց Սկրիպալների գործով կասկածվող երկու ռուսաստանցիների անունները

Սկրիպալների գործով կասկածյալների՝ բրիտանացի իրավապահների հրապարակած լուսանկարները

Մեծ Բրիտանիայի դատախազությունը Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին թունավորելու մեջ կասկածում է Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին: Ըստ BBC-ի՝ Սոլսբերիում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են նրանց Սկրիպալների վրա հարձակումից առաջ:

Պետրովը և Բոշիրովը Մեծ Բրիտանիա են ժամանել մարտի 2-ին և 4-ին և Սկրիպալների թունավորումից անմիջապես հետո լքել են երկիրը:

Այս տարվա մարտին Սոլսբերիում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետո Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի առանց այդ էլ լարված հարաբերությունները կտրուկ վատթարացան: Լոնդոնը համոզված է, որ Սկրիպալների թունավորումը Մոսկվան է կազմակերպել, ռուսները դա անհիմն մեղադրանք են համարում: