Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պետք է շտապ գործեն՝ կանխելու համար «արյունահեղությունը» Սիրիայի Իդլիբ նահանգում, հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը։
Ստաֆան դե Միստուրան երեկ Ժնևում ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցները «կարող էին մեծ փոփոխություն բերել»:
Սիրիայի կառավարական ուժերը պատրաստվում են հարձակում իրականացնել ապստամբ զինյալների վերահսկողության տակ գտնվող վերջին նահանգի՝ Իդլիբի վրա: