Հարցին, թե արդյոք կարող է խոստանալ, որ ընտրացուցակներում մահացած կամ երկրից բացակայող մարդիկ չեն լինելու, Բիչախչյանը պատասխանեց, թե ոստիկանությունն այդ ուղղությամբ ամեն ինչ անում է, որպեսզի ցուցակներում անճշտություններ չլինեն․ - «Դրա համար անհրաժեշտ է նաև մեր հասարակության աջակցությունը: Քանի որ սահմանված կարգով հրապարակվել են ընտրողների ցուցակները police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ, նրանք կարող են պարզ համեմատական եղականով պարզեն՝ արդյո՞ք կան կրկնություններ, անձինք հետևեն իրենց հասցեում գրանցված անձանց․․․ Հնարավոր է նաև լինի տեխնիկական անճշտություններ հասցեների հետ կապված»:
Դանիել Իոաննիսյանը պարզաբանեց ընտրախախտումների համար պատասխանատվության առաջարկվող խստացումները․ - «Երևի ամենալուրջ խստացումները երկու արարքների համար են․ մեկը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից ընտրությունների արդյունքները կեղծելն է, որը նախկինում մինչև 5 տարի ազատազրկում էր ենթադրում, այժմ կարծեմ 8 տարի ենք առաջարկում: Եվ մյուսը դա ընտրությունների ժամանակ որոշակի տեսակի բարեգործությունը և որոշակի սուբյեկտների կողմից բարեգործությունը արգելված էր, ինչպես նաև բարեգործությունը քարոզչությամբ զուգորդելն է արգելված եղել: Նախկինում դա եղել է վարչական իրավախախտում: Դա բավական վտանգավոր արարք է և այն պետք է լիներ Քրեական օրենսգրքով արգելված արարք: Ընտրական օրենսգրքով արգելք կա, որ մեկ անձը քվեարկության օրը կարող է միայն մի անգամ օգնել: Բայց այնինչ հաստիքով օգնողներ կային․․․ Մենք մեխանիզմներ ենք նախատեսելու, որպեսզի գործնականում այդ սահմանափակումը գործի»:
«Ֆեյսբուքյան ասուլիսն» ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: