Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նույն օրը Մոսկվայում կկայանա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Հայաստանի վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։
Ըստ Եղոյանի, այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ վարչապետ ընտրվելուց հետո սա Փաշինյանի երրորդ հանդիպումն է լինելու Պուտինի հետ։ Առաջին անգամ նրանք հանդիպել են մայիսի 14-ին Սոչիում՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում: Երկրորդ հանդիպումը կայացել է հուլիսի 13-ին Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ։