Խամենեի. «Պատերազմը քիչ հավանական է, բայց Իրանի բանակը պետք է զգոն լինի»

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի, արխիվ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին կոչ է արել երկրի բարձրագույն սպայակազմին է՛լ ավելի ուժեղացնել զինված ուժերի կարողությունները: Այդ մասին նա հայտարարել է կիրակի օրը Թեհրանում` միաժամանակ պնդելով, թե լայնածավալ պատերազմը քիչ հավանական է:

«Քաղաքական հաշվարկներից ելնելով` պատերազմի հավանականություն չկա: Չնայած այդ հանգամանքին՝ Իրանի զինված ուժերը պետք է զգոն լինեն և ընդլայնեն անձնակազմի ու սպառազինության կարողությունները», - հայտարարում էր Խամենեին:

Իրանի հոգևոր առաջնորդի այս կոչին նախորդեցին երկրի բարձրագույն զինվորականության հայտարարությունները, որոնց համաձայն՝ Թեհրանն առաջիկայում նոր լիցք է հաղորդելու բալիստիկ հրթիռների արտադրության իր ծրագրին, ինչպես նաև նոր ռազմական ինքնաթիռներ և սուզանավեր է գնելու: