Վրաստանում միջազգային զորավարժություններ են մեկնարկել

Վրաստանում այսօր միջազգային զորավարժություններ են մեկնարկել, որին մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների շուրջ 250 զինծառայող:

«Agile Spirit-2018» հրամանատարա-շտաբային զորավարժությանը մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և Չեխիայի զինծառայողներ: Տասնօրյա զորավարժությունը անցկացվում է «Սենակի» զորավարժարանում, որը ռուսական զորքերի կողմից 2008-ին ամբողջովին ավերվել էր:

«Agile Spirit» զորավարժությունները Վրաստանում յուրաքանչյուր տարի անցկացվում են սկսած 2011 թվականից: