Սպանվել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարը

Ալեքսանդր Զախարչենկոն, այսպես կոչված «Դոնեցկի ժողովրդական հանրապետույան» ղեկավարը, երեկ երեկոյան սպանվել է Դոնեցկի կենտրոնում սրճարաններից մեկում իրականացված պայթյունի հետևանքով: Զոհվել է նաև նրա թիկնապահը, ևս 12 մարդ վիրավորվել է:

Միջադեպի հետ կապ ունենալու կասկածանքով Դոնեցկում մի քանի մարդ է ձերբակալվել, խստացվել է արտակարգ դրության ռեժիմը;

Ռուսաստանի ԱԳՆ-ն Զախարչենկոյի սպանության համար մեղադրում է Ուկրաինային: Կիևը հերքում է մեղադրանքները: Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Իգոր Գուսկովն ասել է, որ Զախարչենկոյի սպանությունը կարղ է լինել անջատական խմբավորումների ներքին պայքարի արդյունք, կամ ռուսական հատուկ ծառայությունների գործողություն: