Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ղարաբաղ

Էդուարդ Շարմազանով, արխիվ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-2-ն աշխատանքային այցով կլինի Լեռնային Ղարաբաղում, կմասնակցի ԼՂ անկախության օրվան նվիրված միջոցառումներին: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Նախատեսվում են հանդիպումներ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Արամ Սարգսյանը, Ռոմիկ Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը և Շուշան Պետրոսյանը: