Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրա քրեական հետապնդման հարցը չի քննարկել։ Այս մասին լրագրողներին այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ կրեմլը հայտնել էր, որ Պուտինը զանգահարել է Քոչարյանին և շնորհավորել նրան՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Պեսկովի խոսքով՝ Պուտինը և Քոչարյանը երկար տարիների ընթացքում լավ հարաբերություններ ունեն, որոնց վրա Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձություն ազդեցություն չի թողել:
Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով, երբ Երևանի կենտրոնում 10 մարդ զոհվեց: