«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներ Մարինա Խաչատրյանը, Խաչատուր Շահբազյանը, Կոնստանտին Ղարիբյանն ու Աստղիկ Պետրոսյանը հայտարարում են կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի»-ի նախընտրական ցուցակից դուրս գալու մասին։
«Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել, մեր գնահատմամբ, խոսքի և գործի անհամապատասխանությունը։
Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար», - ասված է համատեղ հայտարարությունում։
Մարինե Խաչատրյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության առանցքային դեմքերից էր։ Նրա անունը կապվում է նաև Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստի աղմկահարույց միջադեպի հետ։