Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 9 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք:
Այս ընտրությունները, ինչպես նաև աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները, ըստ էության, դառնալու են խորհրդարանական առաջիկա ընտրությունների մանրակերտը, ուստի շատերն են սպասում, թե նոր իրավիճակում ինչ վարքագիծ կդրսևորեն քաղաքական համակարգի հիմնական դերակատարները:
«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում առաջիկա ընտրությունների մասին ենք զրուցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի և Երևանի նախկին քաղաքապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանի հետ:
Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում