Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղրղըզստանի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Սոչիում, 14-ը մայիսի, 2018թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղըզստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հարգելի պարոն նախագահ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ղրղըզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ Հայաստանի և Ղրղըզստանի ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս ամուր հիմք կլինեն մեր երկրների միջև արդյունավետ միջպետական փոխգործակցության, փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության համար, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ-ղրղըզական բազմաոլորտ փոխգործակցության ներուժի բացահայտմանն՝ ինչպես ինտեգրացիոն, այնպես էլ բազմակողմ ձևաչափով գործող այլ միավորումների շրջանակում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք, իսկ Ղրղըզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: