ԱՄՆ-ը «ոտնձգություն» է որակել Ռուսաստանի գործողություններն Ազովի ծովում և Կերչի նեղուցում

Նավն Ազովի ծովում, արխիվ

Միացյալ Նահնագները դատապարտել է Ռուսաստանին Ազովի ծովում և Կերչի նեղուցում միջազգային նավերի նկատմամբ իրականացվող գործողությունները՝ դրանք որակելով «ոտնձգություն»։

Վաշինգտոնը հայտարարել է, որ սա ևս մեկ օրինակ է, որ Մոսկվան փորձում է ապակայունացնել իրավիճակն Ուկրարաինայում։

Օգոստոսի 30-ին Պետդեպարտամենտը մեղադրել է Ռուսաստանին, ապրիլից հարյուրավոր առևտրային նավերի տեղաշարժը խափանելու համար։

Պետդեպարտամենտն ասել է, որ Ռուսաստանի գործողությունները ծովային տրանզիտը խոչընդոտելու հետ կապված Ուկրաինայի ապակայունացմանն ուղղված շարունակական գործողություններ են, ինչպես նաև միջազգային նորմերի անտեսում: