Մոսկովյան հիվանդանոցներից մեկում այսօր 81 տարեկանում մահացել է երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը:
60 տարի շարունակված երաժշտական կարիերայի ընթացքում նա շուրջ երեք հազար երգ է կատարել, որոնցից շատերն են խորհրդային տարիների հիթ դարձել:
Էստրադայից բացի Կոբզոնն ակտիվորեն զբաղվում էր նաև քաղաքականությամբ, հասարակական ու բարեգործական գործունեությամբ ու բիզնեսով:
Տարիներ առաջ Կոբզոնի մոտ ուռուցք էր հայտնաբերվել, վերջին ամիսներին նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր։