Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով ժամանել է Բաքու՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդումն ու տարածաշրջանային համագործակցությունը քննարկելու:
«Ադրբեջանը մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք համատեղ, առանց չափազանցության, պատմական նշանակության ծրագրեր ենք իրականցնում», - հայտարարել է Բախտաձեն՝ այցից առաջ:
Առաջիկա ժամերին նա կհանդիպի Ադրբեջանի նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ: