Էրեբունի-Երևան տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 20, 21-ին

Երեբունի Երևան տոնակատարություն շրջանակներում միջոցառում Հանրապետության հրապարակում, 2017թ.

Երևանի 2800-ամյակի տոնակատարությունները տեղի կունենան հոկտեմբերի 20, 21-ին:

Կառավարությունն այսօր մեկ ամսով հետաձգեց միջոցառումները՝ սեպտեմբերից տեղափոխելով հոկտեմբեր՝ պայմանավորված սեպտեմբերի 23-ին անցկացվելիք Երևանի ավագանու ընտրություններով և հոկտեմբերի սկզբին նախատեսված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովով:

Հոկտեմբերի 11-12-ին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։