Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գործադիրի նիստի մեկնարկին հայտարարեց, թե կառավարության ադապտացիոն փուլն ավարտված է, մեկնարկում է բարեփոխումների շրջանը:
Վարչապետը, մասնավորապես, առանձնացրեց հարկային ոլորտի բարեփոխումները, որոնց շուրջ հաջորդ շաբաթվանից կսկսվեն հանրային քննարկումներ: Փաշինյանի խոսքով՝ դա է ենթադրում կառավարման նոր մոդելը՝ ուղիղ ժողովրդավարությունը:
Կառավարությունը հայտարարել է, որ առաջիկայում նվազելու է եկամտահարկը, իսկ փոքր շրջանառություն ունեցող բիզնեսներն, ըստ էության, ազատվելու են հարկերից: