Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են «տասնյակ լրտեսների», որոնք աշխատում են պետական կառույցներում: Այս մասին հայտարարել է երկրի հետախուզության նախարարը՝ հավելելով՝ «Ֆինանսական և այլ միջոցներով մեր թշնամիները փորձում են տեղեկատվություն ստանալ Իրանի մասին»:
Պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մահմուդ Ալավին չի ասել, թե ենթադրյալ լրտեսները հատկապես որ երկրների համար են աշխատում, սակայն ընդգծել է, որ ձերբակալվածներից շատերը երկքաղաքացիություն ունեն։ Իրանը չի ճանաչում երկքաղաքացիությունը:
«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, 2017թ-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկքաղաքացիություն ունեցող 30 մարդ է ձերբակալել՝ հիմնականում լրտեսության մեղադրանքով: