Չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի պահանջներին, Իրանը հայտարարում է Սիրիայում իր ռազմական ներկայությունը պահպանելու մասին

Զինվորականներ Դամասկոսում, արխիվ

Իրանը կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած այն դադարեցնելու մասին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի պահանջներին, հայտարարել է Դամասկոսում Իրանի ռազմական կցորդը:

«Իրանը կօժանդակի Սիրիային՝ մաքրելու ականապատ տարածքները երկրի տարբեր հատվածներում, կօգնի Սիրիային վերականգնելու պատերազմի ընթացքում վնասված ռազմական գործարանները», - ասել է Աբոլքասըմ Ալինեջադը։