Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը. Աննա Նաղդալյան

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյան, արխիվ

Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։

«Եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը», - ասաց Նաղդալյանը։

Ադրբեջանում դիտարկվում է ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը​։

ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը։ ՀԱՊԿ յուրաքանչյուր անդամ, այդ թվում նաև Հայաստանը, ունեն վետոյի իրավունք, ցանկացած որոշում կազմակերպությունը ընդունում է կոնսենսուսի ձևաչափով և կարող են թույլ չտալ, որ կազմակեպությանը նոր երկիր միանա։