Վարչապետի որոշմամբ Արսեն Խառատյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Խառատյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Խառատյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ, որը հրապարակված է կառավարության կայքում:

Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել էր օգոստոսի 25-ին՝ իր ֆեյսուքյան էջում: