«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը դիմումներ է ընդունում 2018-2019թթ․ Տարածաշրջանային լրագրության կրթաթոշակի համար:
Կրթաթոշակի նպատակն է նպաստել խոստումնալից, անկախ լրագրողների մասնագիտական զարգացմանը Եվրամիության Արևելյան գործընկերության երկրներում:
Կրթաթոշակի հիմքում ընկած է հօգուտ ժողովրդավարության և մարդու իրավունքների անկախ, փաստերի վրա հիմնված լրագրությունը խթանելու՝ «Ազատության» առաքելությունը: Այն ֆինանսավորվում է Չեխիայի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2018թ․ սեպտեմբերի 24-ը: Մանրամասները՝ այս հղումով: