Թանկացումների վերաբերյալ ահազանգերով Նիկոլ Փաշինյանը ԳՈւՄ-ի շուկայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԳՈւՄ-ի շուկա։

«Ազատության» հետ զրույցում վարչապետն ասաց, որ շուկայում թանկացումների վերաբերյալ ահազանգեր է ստացել։

«Եկել եմ ԳՈւՄ-ի շուկա՝ տեսնելու, թե ինչ է կատարվում գյուղմթերքի գների հետ: Ահազանգեր կան, որ շուկայում թանկ է, ցանկացա համոզվել և նաև պատճառները հասկանալ։ Համոզվեցի, որ, օրինակ, պամիդորի, վարունգի, սմբուկի մի շարք կարևոր էս սեզոնի բանջարեղենի գները տարօրինակ բարձր են, և նաև տարօրինակ է, որ էս սեզոնին ջերմոցային լոլիկ, վարունգ է հայտնվել շուկայում, որովհետև Հայաստանի համար մի քիչ անսովոր է, էս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ շուկայի գնագոյացման ազդելու խնդիր չի դրված։

Առևտրականներից մեկն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց. - «Ստեղ մարդ չի մտնում, սուպերմարկետներից են առևտուր անում, մեր ապրանքը փչանում ա, մենք էլ շատ ենք ապրանք թափում, դրա համար էլ գինը բարձրացնում ենք, որ շատ չտուժենք»։