Մեկ տարում այլատյացության ծավալները Ռուսաստանում կտրուկ աճել են․ սոցհարցում

Ռուսաստանում կտրուկ աճել են այլատյացության ծավալները, սա են վկայում Մոսկվայում գործող «Լևադա» սոցիոլոգիական կենտրոնի վերջին հետազոտության արդյունքները:

Երկրի տարածքում գնչուների բնակվելու դեմ հանդես է գալիս ռուսաստանցիների 32 տոկոսը` նախորդ տարվա 17 տոկոսի համեմատ:

Չինացիների մուտքը Ռուսաստան սահմանափակելու օգտին հանդես է գալիս հարցվածների 31 տոկոս, իսկ վիետնամցիների պարագայում՝ 26 տոկոսը:

Ռուսաստանցիների 23 տոկոսը համոզված է, որ հարկավոր է սահմանափակել նաև կովկասցիների մուտքը Դաշնության տարածք:

Ընդհանուր առմամբ ռուսաստանցիների 67 տոկոսը, ըստ «Լևադա» կենտրոնի, ցանկանում է, որպեսզի երկրի իշխանությունները սահմանափակեն ներգաղթյալների մուտքը երկիր: