ԵԱՀԿ առաքելությունն օգոստոսի 28-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում կանցկացնի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում։
Ըստ Լեռնային Ղարաբաղի արտաքին գերատեսչության հաղորդագրության, Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։