Բուլղարիայում վթարի է ենթարկվել զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը, կան զոհեր և վիրավորներ

Հրշեջները վթարի վայրում,Բուլղարիա, 25-ը օգոստոսի, 2018թ․

Բուլղարիայում շաբաթ օրը Սոֆիա քաղաքից 20 կիլոմետր դեպի հյուսիս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտ 20 մետր բարձրությունից։ 16 մարդ զոհվել է, 27-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել եղանակային վատ և ցածր տեսանելիության պայմաններում։

Նախնական տվյալներով՝ ավտոբուսում օտարերկրացիներ չեն եղել։ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ուղևորները եղել են Բուլղարիայի Բոժիրիստե քաղաքի հիմնականում տարեց զբոսաշրջիկներ, ովքեր գնում էին վանքը տեսնելու։

Երկուշաբթի օրը Բուլղադրիայում սգո օր է հայտարարվել։