Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Ստեփանակերտի օդանավակայանում նրան դիմավորել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանը: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի նախագահի կայքէջը:
ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ սա ՀՀ ղեկավարի ծրագրված այց է: «Վաղը նախատեսված են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց մասին կտեղեկացնենք։ Որևէ արտառոց, տագնապալի հարց չկա»,- ասաց Բաբայանը: