Վերջին 25 տարիներին Հայաստանում գործող և իր հաստատուն տեղն ունեցող գրահրատարակչություններից է «Էդիտ Պրինտ»-ը, որը հիմնադրվել է 1993 թվականին և մինչև օրս լույս է ընծայել ավելի քան 3000 անուն գիրք: Հրատարակված գրականությունը տարբեր ոլորտներ է ընդգրկում՝ գեղարվեստական, ուսումնական, մեթոդական, թարգմանական, մանկապատանեկան և այլն:
Մեր զրույցի ընթացքում հրատարակչության հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը շեշտում էր, որ այս տարի ևս բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, և մինչև տարեվերջ մի շարք նոր գրքեր են սպասվում հայ ընթերցողին:
Օգոստոսի 24-ին Ուիլյամ Ռեմփելի «Խաղացողը» գրքի շնորհանդեսը կկայանա Կապանի դրամատիկակական թատրոնում: Քիչ ավելի ուշ, սեպտեմբերի 10-ին, այդ գրքի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում: Բացի այս, հրատարաչությունը հայ ընթերցողին է ներկայացնում նաև աշխարհահռչակ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի գործերը, Շուշանիկ Թամրազյանի՝ բնագրից կատարած թարգմանությամբ: «Էդիտ Պրինտ»-ը ընթերցողին է ներկայացնելու մի շարք այլ արժեքավոր գրքեր ևս:
Գաղտնիք չէ, որ անգամ առաջատար հրատարակչությունները տարիներ շարունակ բազմաթիվ հիմնախնդիրներ են ունեցել, որոնք մինչ օրս այդպես էլ լուծում չեն ստացել: «Ազատության» հետ զրույցում «Էդիտ Պրինտ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը նաև այդ խնդիրներին է անդրադառնում:
Ռեպորտաժն ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը
Your browser doesn’t support HTML5