Արտակ Պողոսյանն ազատվել է Երևանի ոստիկանապետի պաշտոնից

Արտակ Պողոսյան, արխիվ

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանն ու գրանցվել կադրերի ռեզերվում, «Ազատության»-ը փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Թե ի՞նչն է գնդապետ Պողոսյանի ազատման պատճառը Ահարոնյանը չմեկնաբանեց՝ նշելով. - «Ոստիկանությունում կադրային փոփոխություններ հաճախ են լինում, այլ մեկնաբանություններ չունեմ»։

Արտակ Պողոսյանը Երևան քաղաքի ոստիկանապետի պաշտոնը ստանձնել էր այս տարվա հունիսի 22-ին, իսկ մինչև այդ նա զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը: