ԱՄՆ և ՄԹ ԶՈւ ներկայացուցիչները ժամանել են Հայաստան

ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները՝ Հայաստանում, օգոստոս, 2018թ.

Օգոստոսի 20-ից 24-ը Հայաստանի մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հրավերով Հայաստանի են ժամանել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈւ ներկայացուցիչները:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, այցի նպատակն է փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող այլ հարցեր:

Փորձագետներն այցելել են Երևանի կայազորային հոսպիտալ և ՊՆ ռազմական ոստիկանություն, ինչպես նաև հետևել են ՊՆ ՄԻԲԿ «թեժ գծի» աշխատանքներին:

Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության շրջանակի հետագա ընդլայնման և զարգացման համար: