Ոստիկանության զորքերն այսօրվանից հայ-ադրբեջանական սահմանին կիրականացնեն մարտական հերթապահություն՝ փոխարինելով ժամկետային զինծառայողներին: Այդ մասին ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մասնակցում էր ծառայողների՝ մարտական հերթապահության ճանապարհելու հանդիսավոր արարողությանը։
«Ոստիկանության զորքերն այսօրվանից միանում են զինված ուժերին՝ բանակին, նրանց աջակցելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանների պահպանության գործին։ Մենք եկել ենք իրականացնելու ճանապարհելու հանդիսավոր արարողությունը, և արդեն շնորհակալություն եմ հայտնել ոստիկանության զորքերի ծառայողներին, նրանց հարազատներին՝ այս կարևոր առաքելությունն իրականացնելու պատրաստակամության համար», - ասաց վարչապետը՝ բարի և հաղթական ծառայություն մաղթելով նրանց։