Դավիթ Տոնոյանը «Ռոսոբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում այսօր հանդիպել է, «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանն և պաշտպանության քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։

Հայաստանի պաշտպանության նախարարը Մոսկվայում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով։