Թրամփը կդիտարկի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը, եթե ՌԴ-ն տա այն, ինչ ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայում կամ Սիրիայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ չի մտածում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին, բայց կդիտարկի դրա հնարավորությունը, եթե Ռուսաստանը տա այն, ինչ ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայում կամ Սիրիայում։

Թրամփն օգոստոսի 20-ին ուշ երեկոյան հրապարակված հարցազրույցում ասել է. - «Ես դա ընդհանրապես չեմ դիտարկում, ոչ։ Ես դրա մասին կմտածեմ, եթե նրանք ինչ-որ բան անեն, որը մեր օգտին կլինի»։

ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքում օգոստոսի 14-ին հրապարակվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագծի տեքստը: Փաստաթղթի վերանգիրն է՝ «Կրմելի ագրեսիայից ԱՄՆ-ի անվտանգության պաշտպանության մասին օերնք»: Նախագիծը մշակվել է Հուլիսի 16-ին Հելսինկիում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած հանդիպումից անմիջապես հետո։ Այն ներառում է ինչպես քաղաքական հայտարարություններ, այնպես էլ թվարկում է կոնրետ տնետեսական պատժամիջոցներ: