Հարավային և Հյուսիսային Կորեաների տասնյակ ընտանիքներ, որ բաժանվել էին 1950-53 թվականների կորեական պատերազմից հետո, այսօր կկարողանան մի քանի օրով վերամիավորվել:
Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ապրիլին, երբ երկու երկրների առաջնորդները համաձայնել էին քայլեր ձեռնարկել թերակղզու ապամիջուկայնացման ու հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Այսօր առավոտյան Հարավայինից 89 մարդ է մեկնել Հյուսիսային Կորեա՝ տեսակցելու հարազատներին, որոնց չեն հանդիպել տասնամյակներ շարունակ:
Ակնկալվում է, որ շաբաթավերջին էլ Հյուսիսայինից 88 մարդ կմեկնի Հարավային Կորեա:
Ըստ Կարմիր խաչի, վերջին մի քանի ամիսներին միայն 130 հազարից ավելի մարդ է հայտ ներկայացրել հարազատներին տեսակցելու, որոնց գերակշռող մասը 70-անց են: Վերջին անգամ նրանց նման հնարավորություն էր տրվել երեք տարի առաջ, ինչից հետո կողմերի միջև հարաբերությունները վատթարացել էին: