Մոսկվան անում է ամեն հնարավորը՝ Բաքվի հետ հարաբերություններն ամրապնդելու համար, հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:
«Մենք երբեք և որևէ մեկին ընտրության առջև չենք կանգնեցնում՝ մեզ հետ, կամ՝ Արևմուտքի, գուցե դրանով մեր արևմտյան գործընկերներն են զբաղվում», - պնդել է ռուս դիվանագետը՝ միաժամանակ հավելելով. - «Չեմ կարծում, որ Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն կարող է այնքան հզոր լինել, որ ստիպի Բաքվին ենթարկվել»:
Բոչարնիկովը նաև նշել է, որ երկու երկրները պատրաստվում են հոկտեմբերի սկզբին Գյանջայում համաժողով անցկացնել՝ գործարարների ու պաշտոնյաների մասնակցությամբ:
«Սա խոշոր հանդիպում է, որը նոր թափ կհաղորդի մեր երկրների համագործակցությանը», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը: