Գերմանիայում այսօր կանցկացվեն կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլաիդմր Պուտինի բանակցությունները, որոնց օրակարգում են ուկրաինական և սիրիական հակամարտությունները, ինչպես նաև «Հյուսիսային հոսք»-2 գազատարի շինարարությունը, որին Վաշինգտոնն ընդդիմանում է:
Ամիսներ առաջ, Բրյուսել կատարած այցի ընթացքում, նախագահ Թրամփը հայտարարել էր, թե «Գերմանիան դարձել է ռուսական գազի պատանդը», պնդելով՝ այդ կախվածությունն էլ ավելի կընդարձակվի նոր գազատարի կառուցումից հետո: