«Սասնա ծռերի» առանցքային անդամներ Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը կալանքից ազատ արձակվեցին

Արայիկ Խանդոյանը դատարանում, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կալանքից ազատ արձակեց «Սասնա ծռեր» զինված խմբի առանցքային անդամներ Արայիկ Խանդոյանին և Վարուժան Ավետիսյանին:

Նրանց խափանման միջոցը փոխվել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորությամբ: