Պակիստանի խորհրդարանը կրիկետի նախկին աստղ, քաղաքական գործիչ, «Թեհրիկ Է Ինսաֆ» կուսակցության ղեկավար Իմրան Խանին քվեարկությամբ հաստատել է վարչապետի պաշտոնում:
Խանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա վաղը:
Խանի առաջնորդած կուսակցությունը հաղթել է հուլիսի 25-ին տեղի ունեցած ընտրություններում, սակայն բացարձակ մեծամասնություն չի ապահովել և կառավարություն կազմելու համար պետք է կոալիցիա կազմի այլ կուսակցույունների հետ: