Վերջին հրաժեշտը՝ 100-ամյա արվեստագետին

Նիկոլայ Նիկողոսյան, լուսանկարը՝ ՀՀ մշակույթի նախարարության կայքէջի

Արվեստագետներից քչերին է հաջողվում ապրել 100 տարի: Անվանի քանդակագործ, գեղանկարիչ Նիկոլայ Նիկողոսյան այդ բացառությունների է շարքին է դասվում ոչ միայն ապրած տարիների քանակով, այլև իր բացառիկ տաղանդով, որի շնորհիվ նա հսկայական ժառանգություն է թողել ապագա սերունդներին:

Հայ հասարակությունն այսօր Նկարիչների միությունում վերջին հրաժեշտը տվեց Մոսկվայում մեկ շաբաթ առաջ իր մահկանացուն կնքած հարյուրամյա արվեստագետին: 1944 թվականից նա ապրել ու ստեղծագործել է Մոսկվայում:

Նիկոլայ Նիկողոսյանը Հայաստանի և նախկին ԽՍՀՄ ժողովրդական նկարչի, նաև բազմաթիվ այլ կոչումների և պարգևների է արժանացել իր մեկդարյա կյանքի ընթացքում: Տասնյակ անհատական և այլ ցուցահանդեսներում ներկայացրել է իր աշխատանքները թե՛ հայրենիքում, թե՛ Մոսկվայում, թե՛ արտասահմանյան մի շարք այլ երկրներում:

Նրա վերջին անհատական ցուցահանդեսը բացվել էր այս տարվա մարտին, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում՝ «Նիկոլայ Նիկողոսյան․ հեռացող դասականը» խորագրի ներքո:

Նիկոլայ Նիկողոսյանը ծնվել է Հայաստանի առաջին հանրապետությունում՝ 1918 թվականին, 100 տարի անց նա իր վերջին հանգրվանը գտավ Հայաստանի երրորդ հանրապետությունում՝ Կոմիտասի անվան պանթեոնում:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը «Ազատության» հետ զրույցում անդրադառնում է արվեստագետի անչափ բեղուն ստեղծագործական կյանքին՝ ափսոսանք հայտնելով, որ նախկին իշխանությունների օրոք այդպես էլ հնարավորություն չստեղծվեց՝ իրականացնելու Վարպետի վաղեմի երազանքը՝ հենց այստեղ՝ Հայաստանում բացել իր ստեղծագործությունների թանգարանը:

Ռեպորտաժն ունկնդրելու համար սեղմել ստորև տեղադրված հղումը

Your browser doesn’t support HTML5

Վերջին հրաժեշտը՝ 100-ամյա արվեստագետին