Բոսնիացի սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկը վիճարկում է 1995 թվականին Սրեբրենիցայի մահմեդականների կոտորածները ցեղասպանություն որակելու հարցը և կոչ է արել «անկողմնակալ» միջազգային հետաքննություն անցկացնել այդ ողբերգությունը ուսումնասիրելու համար:
«Սրեբրենիցայի ողբերգությունը կազմակերպված հանցագործություն էր սերբերին սատանայական կերպով ներկայացնելու նպատակով», - ասել է Դոդիկը Բոսնիա-Հերցեգովինայի Սերբական Հանրապետության խորհրդարանում:
Բոսնիական պատերազմի ժամանակ Սրեբրենիցայում 8 հազար մահմեդական սպանվեց, երբ 1995-ի հուլիսին սերբական ուժերը գրավեցին քաղաքը: