Քաղաքացին սպառնում է պայթեցնել ԱՆ շենքը, աշխատակիցները տարհանվում են. ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել Առողջապահության նախարարության շենքը:

Ըստ հաղորդագրության, դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են: